‘խալիֆայություն’

Իսլամագիտություն. Տարիկաթների դերը միջնադարյան ումմայում. Բեկթաշիականություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XIII դ. կեսերին մոնղոլների ներթափանցումը տարածաշրջան և, հատկապես, 1258թ. Բաղդադի նվաճումն ու Աբբասյան խալիֆայութան ոչնչացումը նշանավորեցին «բարձր իսլամի» դարաշրջանի ավարտը: Մոնղոլների նվաճումներն բերեց ռազմական խիստ հիերարխիայով պետության ստեղծմանը:

Իսլամագիտություն. Ջիհադը և տարիկաթները. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XI-XII դարերի մուսուլմանական միջավայրում ջիհադի համակարգի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ էին ընթանում: Քննարկումների էությունն այն էր, որ ջիհադի հիմքում պիտի լինի այն իրականացնելու անհատի ձգտումը:

Իսլամագիտություն. Ջիհադ և խաչակրաց արշավանքներ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

1095թ. Կլերմոնում Ուրբանոս II պապը քրիստոնյա աշխարհին կոչ արեց զորքով ուղևորվել դեպի Երուսաղեմ՝ Խաչակրաց առաջին արշավանքի: Արշավանքի և դրա նախադրյալների մասին տարբեր հեղինակների կողմից աշխատություններ են գրվում արդեն մեկ հազարամյակ շարունակ, սակայն արևմտյան գիտության մեջ չկան սպառիչ աշխատություններ արևելյան տեսակետի վերաբերյալ:

Իսլամագիտություն. Վերակենդանացման փորձ. Աբու Համիդ ալ-Ղազալի. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XI դարում իսլամական աշխարհում քայքայում էր ընթանում: Ներքին և արտաքին քայքայման նշաններն ակնհայտ էին X-րդ դարից՝ Բյուզանդական կայսրության արշավանքները, Կրետեի վերանվաճումը, խալիֆայության շարունակական պարտություններն ու ներքին խնդիրները վատթարացրել էին երկրի վիճակը, ինչն արտացոլվում էր կրոնի և հավատի վրա:

Իսլամագիտություն. Կենտրոնախույս գործոնները խալիֆայությունում. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Գոյության ամենավաղ շրջանից խալիֆայությունն ալեկոծվում էր կրոնական պատերազմներով և ապստամբություններով: Կրոնական շարժումները հաճախակի արտահայտում էին խալիֆայությունում ստեղծված սոցիալական և տնտեսական տարատեսակ խնդիրները, սակայն, որոշ դեպքերում դրանք բացարձակ կրոնադիցաբանական էություն ունեին:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.

Flags Widget powered by AB-WebLog.com.