‘Դավիթ Հովհաննիսյան’

Նոր իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլամական աշխարհում մի քանի կարևոր միտում ձևավորվեց: XXդ. երկրորդ կեսում կարևորագույն գործոն դարձավ երկու բևեռների՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև ստեղծված լարվածության հսկայական դաշտը: Հիռոսիմայից հետո միջուկային զենքը դարձավ կարևորագույն զսպող հանգամանք, որը կանխեց երկու գերտերությունների անմիջական բախումը: Սակայն մրցակցող երկրների միջև լարվածության դաշտը չափազանց մեծ էր, ինչի արդյունքում բախումներ և կոնֆլիկտներ […]

Սունիական իսլամը և 20-րդ դարի մարտահրավերները. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

20-րդ դարը բերեց հսկայական փոփոխությունների. տեխնոլոգիաների զարգացման ահռելի թռիչքի շնորհիվ առաջացան հաղորդակցման և կապի աննախադեպ արդյունավետ միջոցներ: Փոխվեց մարդու առօրյան. պարզվեց, որ աշխարհը փոքր է, և հեռավոր երկրների իրադարձությունները կարող են ազդել աշխարհի մյուս ծայրի իրադրության վրա: Արդիականության բերած նոր գաղափարները՝ սոցիալիզմն ու աթեիզմը, հսկայական ազդեցություն ունեցան մարդկության վրա, և, մասնավորապես, Միջին և Մերձավոր արևելյան […]

Իսլամագիտություն. Հասան ալ-Բաննան և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ձևավորումը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Մուսուլմանական երկրների հակագաղութատիրական շարժումները հանգեցրին ազգային ոգու ձևավորմանը: Թարգմանչական ծավալուն գործունեություն էր իրականացվում, հասանելի էին դառնում ֆրանսիական լուսավորական գրականության նմուշները: Ամրապնդվում էին կապերը եվրոպական միջավայրի հետ, և գաղափարների փոխանակման գործընթացը բերեց ազգային մտածողության զարթոնքի: Եգիպտոսում ազգայնական շարժման ներքո ձևավորվում են կուսակցություններ, նոր գաղափարները բերում են ապստամբությունների:

Իսլամագիտություն. Մուհամմադ Աբդո և Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XIX դարի բերած փոփոխությունները՝ տեխնոլոգիայի և գիտության զարգացումը, տրանսպորտային կապերի նոր տեսակները, հանգեցրին եվրոպական երկների կողմից աշխարհի տարբեր մասերի գաղութացման գործընթացների հերթական ակտիվացմանը: Գաղութացման գործընթացին անմիջապես հետևեց հակազդեցությունը՝ ազգայնական շարժումների առաջացումը, որոնց առաջին նախանշույլներն արդեն երևում էին լուսավորչական շարժումների գործունեության մեջ: Ազգայնական հակագաղութային շարժումների առաջացման հետևանքով կրոնական գիտակցությունն աստիճանաբար փոխարինվում էր ազգային գիտակցությամբ:

Իսլամագիտություն. Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի և պանիսլամիզմ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունները բխում էին այն գիտակցությունից, որը կարճ ժամանակահատվածում ձևավորվեց մուսուլման մտավորականների միջև: Իսլամական միտքը սկսեց փոփոխություններ կրել, մանսավորապես՝ պահպանողական բնույթի. Եվրոպայից վերադարձող երիտասարդներն իրենց հետ արևմտյան բարքեր էին բերում: Միաժամանակ, XIXդ. երկրորդ կեսին ձևավորվում է ջադիդիստական (ջադիդ՝ նոր) նորարարական շարժումը:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.