‘Դավիթ Հովհաննիսյան’

Հեռանկար- Դավիթ Հովհաննիսյան

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ՔՄՀԿ տնօրեն, արևելագետ, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը խոսում է մերձավորարևելյան զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավոր հետևանքների մասին:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Տարածաշրջանային և ազգային անվտանգության դինամիկա. հայ-թուրքական հարաբերություններ» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառման նպատակն է ուսումնասիրել տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցքային խնդիրները, արգելքները, միտումները, ինչպես նաև նախանշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացների առնչությունն ու ազդեցությունը տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրականացվող գործընթացների վրա:

20-րդ դարի երկրորդ կես. նոր զարգացումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

20-րդ դարի երկրորդ կեսին և, հատկապես, վերջին քառորդում, իսլամական ֆունդամենտալիստական և ծայրահեղական խմբավորումների թիվը կտրուկ աճեց: Այդ իրողության բազմաթիվ պատճառներից առանձնահատուկ դեր ուներ 1948թ.-ից սկսած արաբա-իսրայելական կոնֆլիկտը, ինչպես նաև գերտերությունների ազդեցությունն այդ գործընթացում:

Նոր պանիսլամիստական միտումներ և վահաբականություն. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Պաղեստինյան շարժման սկզբնական փուլում ստեղծված բազմաթիվ շարժումներից ամենակարևորը ՖԱԹՀ-ն էր, որի հիմնադիրն է Յասեր Արաֆաթը: Իր քաղաքական գործունեության վաղ շրջանում Արաֆաթը ծայրահեղական մոտեցումներ էր դրսևորում՝ որդեգրելով «երեք ոչ» քաղաքականությունը՝ ո՛չ Իսրայելին, ո՛չ ճանաչմանը, ո՛չ բանակցություններին: Միաժամանակ Կահիրեում ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որի առաջնորդ է դառնում դարձյալ Յասեր Արաֆաթը 1969թ.:

Նոր իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլամական աշխարհում մի քանի կարևոր միտում ձևավորվեց: XXդ. երկրորդ կեսում կարևորագույն գործոն դարձավ երկու բևեռների՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև ստեղծված լարվածության հսկայական դաշտը: Հիռոսիմայից հետո միջուկային զենքը դարձավ կարևորագույն զսպող հանգամանք, որը կանխեց երկու գերտերությունների անմիջական բախումը: Սակայն մրցակցող երկրների միջև լարվածության դաշտը չափազանց մեծ էր, ինչի արդյունքում բախումներ և կոնֆլիկտներ […]

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.