темы WordPress скачать; блог программистов; русский WordPress на wp-docs.ru.

Նոր միտումներ սունիական իսլամի զարգացման ընթացքում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ինտերնետը, որը բացարձակ նոր երևույթ էր և կոմունիկացիոն լիովին նոր հնարավորություններ էր ստեղծում, իսլամական աշխարհին ծանր խնդիրներ բերեց: Տեղեկատվության տարածումը վերահսկողությունից դուրս եկավ. ցանկացած մարդ, անկախ կրոնական կրթությունից, կարող էր կարծիք հայտնել սրբազան տեքստերի մասին: Դարավերջին ձևավորված բազմաթիվ իսլամիստական խմբավորումների ղեկավարներն էլ էին այդպիսի մարդիկ, ուստի շատանում էին մեկնաբանությունների տարբերակները:

20-րդ դարի երկրորդ կես. նոր զարգացումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

20-րդ դարի երկրորդ կեսին և, հատկապես, վերջին քառորդում, իսլամական ֆունդամենտալիստական և ծայրահեղական խմբավորումների թիվը կտրուկ աճեց: Այդ իրողության բազմաթիվ պատճառներից առանձնահատուկ դեր ուներ 1948թ.-ից սկսած արաբա-իսրայելական կոնֆլիկտը, ինչպես նաև գերտերությունների ազդեցությունն այդ գործընթացում:

Նոր պանիսլամիստական միտումներ և վահաբականություն. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Պաղեստինյան շարժման սկզբնական փուլում ստեղծված բազմաթիվ շարժումներից ամենակարևորը ՖԱԹՀ-ն էր, որի հիմնադիրն է Յասեր Արաֆաթը: Իր քաղաքական գործունեության վաղ շրջանում Արաֆաթը ծայրահեղական մոտեցումներ էր դրսևորում՝ որդեգրելով «երեք ոչ» քաղաքականությունը՝ ո՛չ Իսրայելին, ո՛չ ճանաչմանը, ո՛չ բանակցություններին: Միաժամանակ Կահիրեում ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որի առաջնորդ է դառնում դարձյալ Յասեր Արաֆաթը 1969թ.:

Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները Վրաստանում | Սոնա Սուքիասյան (Բուն TV)

Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնադիրը համարվում է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ըստ այս հայեցակարգի, Թուրքիան պիտի ձգտի իր ազդեցությունը տարածել բոլոր այն տարածքների վրա, որոնք նախկինում եղել են Օսմանյան կայսրության կազմում:

Նոր իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլամական աշխարհում մի քանի կարևոր միտում ձևավորվեց: XXդ. երկրորդ կեսում կարևորագույն գործոն դարձավ երկու բևեռների՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև ստեղծված լարվածության հսկայական դաշտը: Հիռոսիմայից հետո միջուկային զենքը դարձավ կարևորագույն զսպող հանգամանք, որը կանխեց երկու գերտերությունների անմիջական բախումը: Սակայն մրցակցող երկրների միջև լարվածության դաշտը չափազանց մեծ էր, ինչի արդյունքում բախումներ և կոնֆլիկտներ գոյացան դրա սահմանագծերում:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.