“MA’ARIF” գաղափարի բովանդակությունն ու ադիբի գիտելիքների շրջանակը (Իբն Քութայբա ադ-Դինավարիի Kitab al-Ma’arif գրքի հիման վրա). Դավիթ Հովհաննիսյան

Սույն հոդվածի նպատակն է գիտելիքների այն շրջանակի ի հայտ բերումն ու վերլուծությունը, որ բնութագրվում է «ma’arif» տերմինով, ադաբի գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկի` Իբն Քութայբա ադ-Դինավարիի (828-889թթ) «Kitab al-ma’arif» գրքի նյութի հիման վրա: Աշխարհիկ կամ, ավելի ճիշտ, ադաբական գիտելիքի տարբերակումը, ի տարբերություն «’ilm»-ի (կրոնական գիտելիքի) այնքան էլ հաճախ ուսումնասիրության առարկա չի դարձել, ինչն անդրադարձել է նաև բուն ադաբի ոչ լիարժեք ընկալմանը: «’ilm» միջնադարյան արաբա-մուսուլմանական գիտակցության ընկալմամբ՝ Աստծո գիտելիքն է, որը բացարձակ է: Այդ գիտելիքի թույլատրելի մասը մարգարեների միջոցով Ալլահը փոխանցել է մարդկանց: Այսպիսով, «’ilm»-ի մարդկանց տրվածն այն է, ինչ ընդգրկված է Ղուրանում, ինչպես նաև հադիսներում: «’ilm»-ը, սակայն, այն գիտելիքն է նաև, որը թույլ է տալիս հասկանալ Ղուրանում ու հադիսներում պարունակվող իմաստները:

ՀՈԴՎԱԾՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ (ռուսերեն)


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.