Ուրվագիծ

Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, Արևելյան Ղուտա շրջանի Դումա բնակավայրում քիմիական զենք օգտագործելու, Սիրիայում ԱՄՆ-ի կողմից զինուժի կուտակման և հնարավոր զարգացումների շուրջ զրուցել են ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկ Քոչարյանը և ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Իսլամագիտություն. Օսմանյան կայսրության ծագումը և իսլամը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

1204թ. Խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրների զորքը գրավեց Կոնստանդնուպոլիսը: Մոտ կես դար անց Միխայիլ VIII Պալեոլոգը վերականգնեց Բյուզանդական կայսրությունը, որը, սակայն, անհամեմատ թուլացած վիճակում էր: Նահանջի և անկման այդ պայմաններում ստեղծվեց մի նոր կայսրությունը, որը հետագայում Օսմանյան կոչվեց:

Իսլամագիտություն. Ալավիականություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ալավիականությունը, հատկապես այսօր, ակտուալ է դարձել: Ալավիականությունը միասնական չէ. այն գոյացել է էթնիկ տարբեր հիմքերի վրա:Ուղղության ծագումը, ըստ վարկածներից մեկի, կապվում է Կիլիկիայի հայաբնակ քաղաքների հետ, և այդ փաստով է բացատրվում հայկական քրիստոնեության ազդեցությունն ալավիականության վրա: Ի տարբերություն սունիականության, այս ուղղությունում աստվածացվում է Ալին, որը պատկանում է յուրատեսակ «սուրբ երրորդությանը»՝ Մուհամմադի և Սալման ալ Ֆարիսիի […]

Իսլամագիտություն. Արաբամուսուլմանական փիլիսոփայության սկզբնավորումը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Նոր գիտելիքը համակարգվելու և մեթոդաբանական նոր մոտեցման կարիք ուներ: Մի նոր գիտություն ստեղծվեց, որն ի սկզբանե աշխարհիկ էր, տարաբաժանվում էր կրոնական գիտելիքից և դրանով սկզբունքորեն տարբերվում էր միջնադարյան Եվրոպայի փիլիսոփայությունից: Կրոնական գիտելիքը ենթադրում էր, որ Ալլահն ամենագետ է, իսկ մարդը նվիրվում է Ալլահին՝ ամբողջովին ենթարկվելով նրան:

Տաթևիկ Պետրոսյան

Լաբորանտ, մագիստրանտ էլ․ փոստ՝ tatev.petrosyan93@gmail.com Տաթևիկ Պետրոսյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում որպես լաբորանտ 2016 թվականից։ Նրա ներկա հետազոտական հետաքրքրությունները վերաբերվում են՝ ՉԺՀ-ԱՄՆ հարաբերություններին, ՉԺՀ-ի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ընկալումներին, Արևելաչինական ծովի կղզիների խնդրին և Եվրոպական անվտանգության համակարգում ԱՄՆ-ի դերին։

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.