Իսլամագիտություն. Նոր ժամանակներ. Եգիպտոս և Սիրիա. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

VIII-Xդդ. արաբական մշակույթի բոլոր կարևորագույն ձեռքբերումները մոռացված էին Նապոլեոն Բոնապարտի արշավանքների շրջանի Եգիպտոսում: Ֆրանսիական բանակը արագ գրավեց Ալեքսանդրիան, իսկ Բոնապարտի քաղաքական առաջին քայլերն ուղղված էին տեղական ժողովրդին մամլուքներից պաշտպանելուն: Եգիպտոսի և Սիրիայի բնակչության համար պատերազմն առիթ դարձավ նաև եվրոպական մտածողության հետ շփվելու, կարգապահ և ժամանակակից զպառազինություն ունեցող բանակ, հավասարության սկզբունքների վրա հիմնված հասարակություն տեսնելու:

Իսլամագիտություն. Վառոդի դարաշրջան և շիական պետության հիմնադրում. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Օսմանյան կայսրությունն օրինաստեղծության միջոցով իսլամական հասարակությանը փորձում էր ադապտացնել նոր պայմաններին: Շեյխ ալ-իսլամը տնօրինում էր կրոնաիրավական և կրթական ոլորտները: Վարչական ու ռազմական ոլորտներում գերակշռում էին ոչ մուսուլմանական ազգերի՝ հայերի, հույների, հրեաների ներկայացուցիչները: Այս երկատումը կարող էր գոյություն ունենալ և արդյունավետ լինել միայն գերագույն իշխանությանը՝ սուլթանին ենթարկվելու դեպքում: Կայսրությունը բարդությունների բախվեց Սելիմ սուլթանի գահակալությունից հետո, երբ […]

Իսլամագիտություն. Խվաջագան և նակշբանդիականություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Աբբասյան խալիֆայությունը ոչնչացավ XIIIդ.՝ մոնղոլական բանակի կողմից 1252թ. Բաղդադի գրավումից հետո: Քաղաքի ոչնչացման հետ է կապվում իսլամի ոսկեդարի ավարտը: Իսլամի դերը նվազում է, ինչի մասին վկայում են օսմանյան և քրիստոնեական զորքերի միջև պարբերական դաշինքները, հարևան մուսուլմանական իշխանությունների գրավումը կայսրության կողմից և այլն: Նորաստեղծ պետությունը կառավարելու համակարգ դարձան տարիկատները:

Իսլամագիտություն. Օսմանյան կայսրության ծագումը և իսլամը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

1204թ. Խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրների զորքը գրավեց Կոնստանդնուպոլիսը: Մոտ կես դար անց Միխայիլ VIII Պալեոլոգը վերականգնեց Բյուզանդական կայսրությունը, որը, սակայն, անհամեմատ թուլացած վիճակում էր: Նահանջի և անկման այդ պայմաններում ստեղծվեց մի նոր կայսրությունը, որը հետագայում Օսմանյան կոչվեց:

Իսլամագիտություն. Դրուզներ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XIդ. սկզբին իշխող ալ-Հաքիմ խալիֆը հայտնի էր իր անհավասարակշիռ վարքով, քրիստոնյաների, հրեաների և այլ փոքրամասնությունների, ինճպես նաև կանանց նկատմամբ իր ճնշումներով: Լեգենդներից մեկը պատմում է, որ ալ-Հաքիմը տեսիլք է ունեցել, որից հետո որոշել է նոր կրոնական ուղղություն հիմնադրել: Ալ-Հաքիմի խորհրդականը՝ Դարազին, հրապարակավ հայտարարել է, որ խալիֆն Ալլահի տեսիլք է ունեցել:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.