Իրանական «փափուկ ուժը» Հայաստանում. մշակութային դիվանագիտություն և կրոն | Տաթևիկ Մկրտչյան (Բուն TV)

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային դիվանագիտության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է կրոնը: Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների հիմքում ընկած են Իրանում հայկական համայնքի գործոնը և այն աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոնց հիման վրա ձևավորվում են Իրանի «փափուկ ուժի» մեխանիզմները:

Իսլամագիտություն. Հասան ալ-Բաննան և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ձևավորումը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Մուսուլմանական երկրների հակագաղութատիրական շարժումները հանգեցրին ազգային ոգու ձևավորմանը: Թարգմանչական ծավալուն գործունեություն էր իրականացվում, հասանելի էին դառնում ֆրանսիական լուսավորական գրականության նմուշները: Ամրապնդվում էին կապերը եվրոպական միջավայրի հետ, և գաղափարների փոխանակման գործընթացը բերեց ազգային մտածողության զարթոնքի: Եգիպտոսում ազգայնական շարժման ներքո ձևավորվում են կուսակցություններ, նոր գաղափարները բերում են ապստամբությունների:

Իսլամագիտություն. Մուհամմադ Աբդո և Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XIX դարի բերած փոփոխությունները՝ տեխնոլոգիայի և գիտության զարգացումը, տրանսպորտային կապերի նոր տեսակները, հանգեցրին եվրոպական երկների կողմից աշխարհի տարբեր մասերի գաղութացման գործընթացների հերթական ակտիվացմանը: Գաղութացման գործընթացին անմիջապես հետևեց հակազդեցությունը՝ ազգայնական շարժումների առաջացումը, որոնց առաջին նախանշույլներն արդեն երևում էին լուսավորչական շարժումների գործունեության մեջ: Ազգայնական հակագաղութային շարժումների առաջացման հետևանքով կրոնական գիտակցությունն աստիճանաբար փոխարինվում էր ազգային գիտակցությամբ:

Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը միջազգային էներգետիկ գործընթացներում Թուրքիայի ներգրավվածության վրա | Արշակ Գևորգյան (Բուն TV)

Էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ Թուրքիայի հանդեպ հետաքրքրությունը մեծացավ մի այլ խոշոր «խաղացողի»՝ Խորհրդային Միության փլուզումից հետո:

Իսլամագիտություն. Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի և պանիսլամիզմ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունները բխում էին այն գիտակցությունից, որը կարճ ժամանակահատվածում ձևավորվեց մուսուլման մտավորականների միջև: Իսլամական միտքը սկսեց փոփոխություններ կրել, մանսավորապես՝ պահպանողական բնույթի. Եվրոպայից վերադարձող երիտասարդներն իրենց հետ արևմտյան բարքեր էին բերում: Միաժամանակ, XIXդ. երկրորդ կեսին ձևավորվում է ջադիդիստական (ջադիդ՝ նոր) նորարարական շարժումը:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.