Հայկական արևելագիտական առաջին կոնգրես (ACOS’18)

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ – Yerevan State University) արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի առթիվ նոյեմբերի 9 և 10-ին տեղի ունեցավ Հայկական արևելագիտական առաջին կոնգրեսը (ACOS’18), որին մասնակցեցին գիտնականներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։

Արևելագիտությունն այսօր. ուղիներ դեպի ապագա

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը 2018թ. հոկտեմբերի 29-30-ը մասնակցեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի երկու հարյուր ամյակի կապակցությամբ կազմակերպված կոնգրեսին:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Տարածաշրջանային և ազգային անվտանգության դինամիկա. հայ-թուրքական հարաբերություններ» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառման նպատակն է ուսումնասիրել տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցքային խնդիրները, արգելքները, միտումները, ինչպես նաև նախանշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացների առնչությունն ու ազդեցությունը տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրականացվող գործընթացների վրա:

Արդարության հայեցակարգը՝ որպես իրանական գլոբալիզացիոն ծրագրի գաղափարական հենք. Աննա Գևորգյան

Խոմեյնիի ճառերն ու ուղերձներն արդիականացնում էին արդար կառավարման մասին իսլամական միֆն ու այդպիսով բացատրում իր գործողությունները։

Բաբ ալ-Մանդեբի նեղուցի նշանակությունը «Երեք ծովերի» համակարգում. Հայկ Քոչարյան (Բուն TV)

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ) հիմնադրվել է Դավիթ Հովհաննիսյանի կողմից 2007 թ. ապրիլին և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իրականացնում է ֆունդամենտալ հետազոտություններ մշակութաբանության, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության և այլ ոլորտներում:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.