Բախում և համերաշխություն

Ինչպե՞ս քաղաքացու տոնի օրը արթնանալ որպես քաղաքացի, կամ՝ հերոսամարտի տոնի օրը՝ որպես հերոս: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ապրել դրանց հաջորդող օրերին: Հնարավո՞ր է ունենալ արժեքային դավանանքի առումով միատարր, միասնական հասարակություն: Ո՞րն է հասարակական համերաշխությունը: Արժեքների բախման կամ համերաշխության ճանապարհը թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Սիրիայում հայկական զորախմբի առաքելության շուրջ

Հայկական 83-հոգանոց զորախումբը մարդասիրական առաքելությամբ մեկնել է Սիրիա։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արաբագիտության ամբիոնի վարիչ, ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Հայկ Քոչարյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ զրույցում ներկայացնում է զորախմբի շուրջ քաղաքական քննարկումները, ինչպես նաև Սիրիայի ներկա իրավիճակը։

Հայաստանի դիվանագիտությունը անելիք ունի․ Սիրիա հումանիտար առաքելությունը պետք է ճիշտ փաթեթավորվի. Հայկ Քոչարյան

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած հանդիպումից տասն օր անց՝ սեպտեմբերի 17-ին, Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերն աննախադեպ պայմանավորվածություն են ձեռք բերել. սիրիական Իդլիբ նահանգում կստեղծվի ապառազմականացված գոտի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի […]

Հեղափոխության շոկը և հետհեղափոխական կրքերը

Շուրջ մեկ ամիս հայ հանրությունն իր հույսերն ու մտքերը հավաքեց հեղափոխության առանցքի շուրջ: Թավշյա հեղափոխությունը հաղթեց և փողոցներում հավաքված բազմահազար մարդիկ գնացին: Ո՞ւր տեղափոխվեցին հանրային պահանջն ու սպասելիքները: Ինչպե՞ս են կառավարվում հետհեղափոխական կրքերը: Ինչպե՞ս է փորձում հանրությունը հաղթահարել հեղափոխության հուզական շոկը:

Ուրվագիծ

Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, Արևելյան Ղուտա շրջանի Դումա բնակավայրում քիմիական զենք օգտագործելու, Սիրիայում ԱՄՆ-ի կողմից զինուժի կուտակման և հնարավոր զարգացումների շուրջ զրուցել են ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկ Քոչարյանը և ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.