Ամրագոտիները փրկու՛մ են կյանքեր. հաջողությունն ամրապնդելու անհրաժեշտություն

2009թ. օգոստոսի 13-ի ՀՀ Կառավարության կողմից Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության ընդունումից անմիջապես հետո ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը ձեռնամուխ եղավ հանրապետությունում ամրագոտիների օրենքի համատարած կիրառմանը։ Թեև կարճ ժամանակամիջոցում ամրագոտի օգտագործողների թիվը էապես աճեց, վարչական պատժամիջոցներից բացի, կառավարությունը, ինչպես նաև շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպությունները հանրային իրազեկման լուրջ միջոցառումներ գրեթե չծավալեցին։ Ամրագոտի օգտագործողների թվի նվազումը կանխելու համար, Ճանապարհային ոստիկանությունը պետք է ավելի հետևողական լինի օրենքի կիրառման գործում։ Բացի այդ, շահագրգիռ պետական մարմինները և
ոչ կառավարական կազմակերպությունները պետք է հանրային իրազեկման միջոցառումներ ձեռնարկեն ամրագոտի օգտագործելու պրակտիկայի նկատմամբ վարորդների (ինչպես նաև ուղևորների) շրջանում ներքին համոզում առաջացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, այդ միջոցառումները պետք է չեզոքացնեն ամրագոտի օգտագործելու պրակտիկայի նկատմամբ հասարակական թերըմբռնումները և բացասական կարծրատիպերը։
Բեռնել


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.