
Օսմանյան կայսրությունն օրինաստեղծության միջոցով իսլամական հասարակությանը փորձում էր ադապտացնել նոր պայմաններին: Շեյխ ալ-իսլամը տնօրինում էր կրոնաիրավական և կրթական ոլորտները: Վարչական ու ռազմական ոլորտներում գերակշռում էին ոչ մուսուլմանական ազգերի՝ հայերի, հույների, հրեաների ներկայացուցիչները: Այս երկատումը կարող էր գոյություն ունենալ և արդյունավետ լինել միայն գերագույն իշխանությանը՝ սուլթանին ենթարկվելու դեպքում: Կայսրությունը բարդությունների բախվեց Սելիմ սուլթանի գահակալությունից հետո, երբ […]