joker123 pussy88 xe88 slots malaysia minyak dagu pornhub premium account viagra malaysia buy sibutramine online casino malaysia «Բասկերի Երկրի դասերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում» զեկույցի ներկայացում-քննարկում | Center for Civilization and Cultural Studies

«Բասկերի Երկրի դասերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում» զեկույցի ներկայացում-քննարկում

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում ապրիլի 2-ին տեղի ունեցավ «Բասկերի Երկրի դասերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում» ուսումնասիրության ներկայացում-քննարկումը:

Հանդիպման նպատակն էր քննարկել «International Alert» կազմակերպության և «Եվրոպական գործընկերություն` հանունԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) ծրագրի համագործակցությամբ իրականացված նախաձեռնության արդյունք հանդիսացող «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները: Բասկերի Երկրի դասերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում» զեկույցը:

Քննարկումը սկսվեց ԵՊՀ ՔՄՀԿ տնօրեն պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի ողջույնի խոսքով, ապա «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը, ով նաև զեկույցի համահեղինակներից մեկն է, և նույն կենտրոնի Թուրքիայի ծրագրի կոորդինատոր Հայկակ Արշամյանը ներկայացրեցին զեկույցի նպատակը, ուսումնասիրության կատարման ընթացքը և այլ կարևոր հարցեր:

Զեկույցի ներկայացումից հետո ՔՄՀԿ գիտաշխատողներ Աննա Գևորգյանը և Հայկ Քոչարյանը ներկայացրեցին զեկույցի գրախոսականներ, բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեց զեկույցի համահեղինակ Մ. Զոլյանը:
Հանդիպման երկրորդ մասում քննարկվեցին Բասկերի Երկրի հակամարտության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի շարք առանցքային տարբերություններ և նմանություններ:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.