
Դարեր ի վեր Երուսաղեմը համարվում է երեք կարևոր կրոնների Սուրբ քաղաքը, փաստ, որը բազմաթիվ արյունալի բախումների պատճառ է դարձել: Դրանք չընդհատվող պատերազմների բնույթ ստացան հատկապես խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում, երբ քրիստոնյաները և մուսուլմանները մի քանի դար պայքարում էին քաղաքին տիրանալու համար:
Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև նույնպես լուրջ հակասություններ կային՝ սրբավայրի նկատմամբ իրենց իրավունքների կապակցությամբ և նրանց միջև հարաբերական խաղաղություն հաստատվեց միայն Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո, քանի որ սուլթանի հրամանով հաստատվել էր յուրաքանչյուրի իրավունքների շրջանակը, իսկ նրա կամքին հակադրվել ոչ մեկը չէր համարձակվում: