Դասախոսություն. «Կանայք և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները». Աննա Գևորգյան

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի (Թբիլիսի) հետ համատեղ կազմակերպում է հանրային դասախոսությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանում կանանց հիմնախնդիրների պատմության և արդի իրավիճակի ուսումնասիրությանն ու քննարկմանը:

Այս հանրային միջոցառումը ներառում է 6 դասախոսություններ, որոնք ներկայացնում են հայ կանանց հիմնախնդիրները մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ արվեստ, քաղաքականություն, զանգվածային լրատվամիջոցներ, տնտեսական հարաբերություններ: Դասախոսությունների ընթացքում քննարկվելու են նաև ֆեմինիզմի և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության շրջանում տարածում գտած թյուր ընկալումները:

Նոյեմբեր 12՝ «Կանայք և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները»
Բանախոս՝ Աննա Գևորգյան, իրանագետ
Վայրը՝ Ականաթ Գալերի Սրճարան, Կողբացի 28
Ժամը՝ 18:30 – 20:30:
Լեզուն՝ հայերեն

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.