
Բանալի բառեր՝ Իրան, գենդերային հավասարություն, իսլամ, հիջաբ, կանայք, Մորթեզա Մոթահարի
20-րդ դարի քաղաքական իրադարձությունների համատեքստում քաղաքական իսլամի ասպարեզ գալուց հետո ակտիվանում է նաև քաղաքական իսլամի շրջանակներում կանանց դերի ու տեղի վերաիմաստավորման գործընթացը: Քսաներորդ դարի սկզբից սկսած իսլամական մոդեռնիզմի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց գործերում այս կամ այն չափով անդրադառնում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են «հիջաբի» թեման, բազմակնությունն ու կանանց դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում: Այս համատեքստում կանանց հիմնահարցերին են անդրադառնում նաև Իրանի շիա հոգևորականները՝ Ալամե Թաբաթաբաին, Ալի Շարիաթին, Մորթեզա Մոթահարին, Ռուհոլահ Խոմեյնին և այլոք: Այս հեղինակներից Մորթեզա Մոթահարին է, սակայն, որ ամենից շատն է հղվում Իրանի ժամանակակից գենդերային դիսկուրսի շրջանակներում՝ որպես այդ դիսկուրսի վրա ազդեցություն գործած ամենանշանակալի հեղինակ: Սույն հոդվածում կքննարկենք Մորթեզա Մոթահարիի «Հիջաբի մասին» գրքում տեղ գտած նրա տեսակետներն ու դրանց հիմնավորումները իսլամական հիջաբի մասին:
Սկզբնաղբյուր՝ Արաբագիտական ուսումնասիրություններ։ Հոդվածների ժղվ.- Հ. 7.- Եր.։ 2014, էջ 147-159