Սիրիական ճգնաժամը և հայ համայնքը. երկու «հայրենիքների» միջև՝ Հայաստա՞ն, թե՞ Սիրիա. Հասմիկ Տեր-Գրիգորյան

2014 թվականի հուլիսի 7-ին ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ “Սիրիական ճգնաժամը և հայ համայնքը. երկու «հայրենիքների» միջև՝ Հայաստա՞ն, թե՞ Սիրիա” դասախոսություն-քննարկումը:

Սիրիայում արդեն երեք տարուց ավել ընթացող և օրեցօր բարդացող ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է իր բացասական հետևանքներն ունենալ հայ համայնքի վրա` էլ ավելի խթանելով համայնքի գոյությանը սպառնացող մեծածավալ արտագաղթն ու սիրիահայ բազմահազարանոց համայնքի ներկայացուցիչների մեծ ներհոսքը ՀՀ: 2011-2013թթ. ընթացքում ամենատարբեր տվյալներով Հայաստան են տեղափոխվել 7-11 հազ. սիրիահայեր, ովքեր պատմական հայրենիքում հարմարվելու և հաստատվելու փուլում, առերեսվում են մի շարք խնդիրների, որոնց էլ նվիրված է կատարված աշխատանքը:

Բանախոս՝ Հասմիկ Տեր-Գրիգորյան
09.07.2014
ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.