Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

 Հովհաննես Հովհաննիսյանը Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա բարոգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է, որը մասնագիտացած է սոցիալական ու մշակութային իննովացիաների մեջ ու իրականացնում է տարբեր ծրագրեր կրեատիվու նորարարական եղանակներով:

Հ. Հովհաննիսյանը ճանաչված փորձագետ է կրոնագիտական ու եկեղեցագիտական հարցերում: 2003թ. սկսած նա մի շարք առարկաներ է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան պետական համալսարանում, որոնց թվում են «Կրոնների պատմություն», «Կրոնական բազմախոհությունը Եվրոպայում», «Կրոնական հանդուրժողականությունը ԱՄՆ-ում» և այլն: Հ. Հովհաննիսյանն ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին՝ փորձելով արմատավորել քաղաքացիական հասարակության արժեքները հայ հասարակության մեջ:
Նա հեղինակ է եկեղեցու բարենորոգության վերաբերյալ մի գրքի, որը կոչվում է «Բարենորոգչական շարժումը Հայ Առաքելական եկեղեցում 20-րդ դարասկզբին (1901-1906)»: Այս գիրքը լուրջ ներդրում է Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրության մեջ: Նա հեղինակ է նաև ավելի քան 40 գիտական հոդվածների:
2005թ.-ից նա ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների ու սեմինարների ու փորձում է իր փորձառությունը ներդնել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում: Նա մշակել է նաև հատուկ դասընթացներ Վանդերբիլթի, Քեմբրիջի, Յելի, Տյուբինգենի համալսարաններում՝ խթանելով նոր ուսումնական պլանների մշակումը և ուսուցման նոր մեթոդների ու մեթոդաբանությունների ներդրումը:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.