Հեռանկար- Դավիթ Հովհաննիսյան

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ՔՄՀԿ տնօրեն, արևելագետ, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը խոսում է մերձավորարևելյան զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավոր հետևանքների մասին:

«Ինչու՞ հենց հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրեց Երուսաղեմի խնդիրը: Մի քանի վարկած է առաջարկվում: Նախ, դա իր նախընտրական խոստումն է, որը բավականին շատ ձայներ է ապահովել իրեն: Դրա ենթամասն է այն, որ նախագահ Թրամփի հիմնական հենարան հանդիսացող ավետարանչական համայնքում հարցվածների 97%-ը կողմ է արտահայտվել Երուսաղեմի ճանաչմանը և դեսպանության տեղափոխմանը: Երուսաղեմը 1995թ.-ից Կոնգրեսի որոշմամբ արդեն ճանաչվել էր մայրաքաղաք, բայց կես տարին մեկ հետաձգվում էր դեսպանատան բացումը, որի որոշման մասին արձանագրություն ևս կա: Ինչու՞ Թրամփը որոշեց սա անել: Իմ կարծիքով սա անփորձության հետևանք էր»:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.