Հայկական արևելագիտական առաջին կոնգրես (ACOS’18)

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ – Yerevan State University) արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի առթիվ նոյեմբերի 9 և 10-ին տեղի ունեցավ Հայկական արևելագիտական առաջին կոնգրեսը (ACOS’18), որին մասնակցեցին գիտնականներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։

Հայկական արևելագիտական առաջին կոնգրեսին մասնակցեցին նաև ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի (ՔՄՀԿ) աշխատակիցները: Արտակարգ և լիազոր դեսպան, արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը հանդես եկավ երկու զեկույցով՝ «Առաջին համաշծարհային պատերազմի արդյունքները և Մերձավոր Արևելքի արդի զարգացումների տրամաբանությունը» և «“Maaruf”-ը and “Munqar”-ը Իբն Աբի Շայբայի Musannaf-ում» թեմաներով: Կենտրոնի աշխատակից Անուշ Բրուտյանը ներկայացրեց զեկույց «Ռուս-իրանական համագործակցության հեռանկարները իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից հետո» խորագրով, Շուշան Կյուրեղյանը՝ «Սատանայի խարդավանքները Ղուրանի ընթերցումների հարցում ըստ Իբն ալ-Ջաուզիի “Talbīs Iblīs” աշխատության» թեմայով:

ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Հայկ Քոչարյանը պարգևատրվեց մասնագիտական ձեռքբերումների, համալսարանական կրթության զարգացման գործում ցուցաբերած հանձնառությունների համար և արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Գիտաժողովի բոլոր մանրամասներին, ինչպես նաև զեկուցումների ծրագրին ծանոթանալու համար այցելե՛ք գիտաժողովի պաշտոնական կայքը՝ acos.ysu.am:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.