Իրանի արձագանքը «Իսլամական պետություն» կազմակերպության գործողություններին. Աննա Գևորգյան

Բանալի բառեր՝ Իրան, Իսլամական խալիֆայություն, քաղաքական միֆեր, այաթոլլահներ, ԻԻՀ արտաքին քաղաքականություն

Արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես գտնվել են Իրանի ուշադրության կենտրոնում, քանի որ տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումներն անմիջական ազդեցություն ունեն Իրանի՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ներքին քաղաքականության վրա: Արաբական երկրներից Սիրիան ու Իրաքը Իրանի գլխավոր դաշնակիցներն են տարածաշրջանում իրենց՝ շիա մուսուլմանների կողմից ղեկավարվող իշխանություններով: Իրանի համար Սիրիայի և Իրաքի շիական համայնքներն ու այդ երկրների իշխանությունները «Շիական ցանցի» գլխավոր բաղադրիչներն են. Շիական ցանցի, որի կենտրոնի դերակատարությունը Իրանն իրեն է վերագրում ու հաջողությամբ կատարում այն: Այս համատեքստում, Սիրիայի և Իրաքի իսլամական պետության, իսկ հիմա արդեն «Իսլամական խալիֆայության» գործողությունները հարվածում են Իրանի՝ Իրաքում ունեցած ազդեցության լծակների վրա, լուրջ սպառնալիք են Իրանի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության համար:
Սույն հոդվածը վերլուծում է Իրանի ղեկավարության ու շիա հոգևորականների արձագանքները «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողություններին:

ՀՈԴՎԱԾՆ ԱՄԲՈՋՈՒԹՅԱՄԲ (PDF)

Հեղինակ՝ Աննա Գևորգյան
Վերլուծական տեղեկագիր հ. 7։ Հոդվածների ժողովածու/ ԵՊՀ; Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն; Խմբ. Խորհուրդ. – Եր.: 2015.էջ 150-171։


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.