Իրանական «փափուկ ուժը» Հայաստանում. մշակութային դիվանագիտություն և կրոն | Տաթևիկ Մկրտչյան (Բուն TV)

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային դիվանագիտության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է կրոնը: Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների հիմքում ընկած են Իրանում հայկական համայնքի գործոնը և այն աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոնց հիման վրա ձևավորվում են Իրանի «փափուկ ուժի» մեխանիզմները:

Փափուկ ուժը ազգային ռեսուրսների կիրառումն է, երկրի կարողությունների օգտագործումը այլոց վրա ազդելու համար համագործակցության շրջանակը կազմելու հարցում, դրական տրամադրությունների օգտագործումն ակնկալած հաջողություններին հասնելու նպատակով: Այս տեսությունը բավականին նոր է, ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է փափուկ ուժի ազդեցության տեսակները: Իրանի կողմից մշակութային դիվանագիտությունը, որպես հասարակական դիվանագիտության և փափուկ ուժի մի տեսակ, ներառում է մտքերի, տեղեկատվության, մշակույթի և այլ բնագավառների փոխանակում՝ ժողովուրդների միջև փոխճանաչումն ու փոխըմբռնումը սերտացնելու նպատակով:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.