Իսլամագիտություն. Օսմանյան կայսրության ծագումը և իսլամը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

1204թ. Խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրների զորքը գրավեց Կոնստանդնուպոլիսը: Մոտ կես դար անց Միխայիլ VIII Պալեոլոգը վերականգնեց Բյուզանդական կայսրությունը, որը, սակայն, անհամեմատ թուլացած վիճակում էր: Նահանջի և անկման այդ պայմաններում ստեղծվեց մի նոր կայսրությունը, որը հետագայում Օսմանյան կոչվեց:

Բյուզանդիայի սահմանին առաջացած փոքրիկ իշխանությունը մագնիս դարձավ ղազիների համար, որոնք գալիս էին այնտեղ՝ սրբազան պատերազմ մղելու: Օսման Ղազին ընդլայնեց և ամրապնդեց այդ իշխանությունը և իսլամ ընդունեց:
Կայսրությունների ստեղծումը մշակութային պարարտ հող էր պահանջում, ուստի Օսմանյան կայսրությունը ստեղծվեց արաբամուսուլմանական մշակույթի վրա: Երբ մշակույթի քաղաքկրթական գործիքներն արդեն մաշվում են՝ նոր քաղաքակրթական համակարգի պասիոնար ուժերը տեղավորվում են այդ մշակույթում՝ ստանալով այն անհրաժեշտ գիտելիքները, որ կզարգացնեն իրենց քաղաքակրթական համակարգը:
Սուլթանը պիտի ընդգծեր իր բացառիկությունը՝ համադրելով օրենսդրական, հոգևոր, գործադիր, կրոնական իշխանության տեսակները, իսկ սուլթանի բոլոր ենթակաները հավասար էին իրար: Սուլթանի աշխարհիկ գործառույթններն էին երկրի կառավարումն ու ռազմական գործը, որոնք կայսրության ծաղկման շրջանում գտնվում էին իսլամ ընդունած քրիստոնյաների ձեռքում: Հոգևոր հարցերը՝ օրենքն ու կրթությունը, տնօրինելու համար ստեծվեց շեյխ ուլ իսլամի պաշտոնը, որին տրված է եղել ֆեթվաներ արձակելու իրավունքը:
Սուլթաններն իսլամը սկսեցին օգտագործել իբրև գաղափարախոսական գործիք, որը միավորում էր հպատակներին: Մանրամասն մշակված օրենսգիրքը կոչված է եղել հասարակաության և պետության պահանջները համապատասխանեցնելու:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.