Իսլամագիտություն. Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի և պանիսլամիզմ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունները բխում էին այն գիտակցությունից, որը կարճ ժամանակահատվածում ձևավորվեց մուսուլման մտավորականների միջև: Իսլամական միտքը սկսեց փոփոխություններ կրել, մանսավորապես՝ պահպանողական բնույթի. Եվրոպայից վերադարձող երիտասարդներն իրենց հետ արևմտյան բարքեր էին բերում: Միաժամանակ, XIXդ. երկրորդ կեսին ձևավորվում է ջադիդիստական (ջադիդ՝ նոր) նորարարական շարժումը:

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին իր նորարարական ծրագրերի համար փորձում էր հովանավորություն գտնել Իրանում և Թուրքիայում՝ Աբդուլ Համիդի մոտ, գրական գործունեություն էր ծավալում Եգիպտոսում և Եվրոպայում: Ջամալ ադ-Դինի պատկերացմամբ իսլամը կորցրել էր իր էությունը, հնացել էր, սրբազան տեքստերն ու դրանց մեկնաբանությունները գրված էին դասական արաբերենով և ընթեռնելի, հասկանալի չէին ժողովրդի համար: Ջամալ ադ-Դինը հասկանում էր, որ մուսուլմանական աշխարհն այլևս մրցունակ չէ, երբ համեմատվում է Եվրոպայի հետ: Միաժամանակ, նրա համար կարևոր խնդիր էր գաղութատիրության դեմ պայքարը:
Եվրոպական գիտության մեջ Ջամալ ադ-Դինը հայտնի է որպես մուսուլմանական ռեֆորմացիայի հայր և որպես պանիսլամիզմի գաղափարի ստեղծող: Պանիսլամիզմի գաղափարը ենթադրում էր, որ մուսուլմանական համակարգը պիտի միավորվի, ինչն էլ հետզհետե պետք է համաշխարհային իսլամացման բերի: Իսլամական աշխարհի մոդելը Ջամալ ադ-Դինը պատկերացնում էր որպես դաշնություն՝ կազմված ինքնավար, խորհրդարանական պետություններից: Կարևոր տեղ էր տրվում կրթությանը և երիտասարդ սերնդի դաստիարակությանը, տպագրական գործունեությանը:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.