Իսլամագիտություն. Շիականության ուսմունքի ձևավորումը. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Շիականության ուսմունքի ձևավորումը սկսվում է Հուսեյնի սպանությունից: Հենց Հուսեյնն է դառնում այն մարտիրոսը, որն անհրաժեշտ էր կրոնի ձևավորման համար: Հուսեյնի մահից հետո շիականությունը տարածվում է ինտելեկտուալ խավի շրջանում:

Իմամականության առանցաքային գաղափարն էր մարգարեի մտերիմների միջոցով ումմայի և Աստծո կապի շարունակականությունը: Իմամները, որ Ալիի հետնորդներն են, պիտի ղեկավարեն ումման, սակայն, քանի դեռ ումման շեղված է ճշմարիտ ճանապարհից, շիաներն են գտնվում նրանց ղեկավարության տակ:
Շիականության դավանաբանական հինգ հիմքերն են միաստվածությունը, Աստծո բացարձակ արդարությունը, հավատն առ Մուհամադի վերջին մարգարե լինելը, իմամաթի գաղափարն ու Ահեղ դատաստանի ժամանակ բոլոր արարածների՝ իրենց վճիռը ստանալը: Շիաները հիմնվում են Ղուրանի սեփական մեկնաբանության և այն սուննայի վրա, որը կապված չէ մարգարեի զինակիցների անվան հետ:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.