ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. Լեգենդ, թե՞ իրականություն. իսլամական դիցաբանության առանձնահատկությունները. Սոնա Տոնիկյան

2015թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին բ.գ.թ. դոցենտ Սոնա Տոնիկյանը հանդես կգա «Լեգենդ, թե իրականություն. իսլամական դիցաբանության առանձնահատկությունները» խորագրով դասախոսությամբ:

Մուսուլմանական դիցաբանությունը կլանել է հուդայական, քրիստոնեական և հինարաբական դիցաբանական համակարգերի դիցաբանական պատկերացումները: Սակայն դա գաղափարների, կերպարների և սյուժեների պարզ յուրացում չէր: Դրանք Արաբիայում գործել էին մի քանի դար շարունակ, ունեցել էին իրենց սեփական զարգացումը և կազմել այս տարածաշրջանի մշակութային-կրոնական կյանքի անքակտելի մասը:
Դասախոսության ընթացքում բանախոսը կներկայացնի իսլամական դիցաբանական պատկերացումների յուրահատկությունները՝ լեգենդների օրինակներով:

Բանախոսի մասին
Սոնա Ալբերտի Տոնիկյանը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչն է: «Ղուրանի սյուժեների դիցաբանական հիմքերը» թեմայով թեկնածուականը պաշտպանել է 2002թ. Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ 2007թ. ԵՊՀ-ում ստացել է դոցենտի կոչում:
Ս. Տոնիկյանը մի շարք գիտական հոդվածների, ինչպես նաև «Ղուրանի սյուժեների դիցաբանական հիմքերը» մենագրության (ԵՊՀ, Երևան, 2009) հեղինակն է:

Դասախոսության վայրը՝ ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 119 լսարան (ԵՊՀ ՔՄՀԿ):
Աշխատանքային լեզուն՝ հայերեն:
Մուտքն ազատ է:

Հարցերի դեպքում կարող եք գրել cccs@ysu.am հասցեին կամ զանգահարել 060-710-594 հեռախոսահամարով:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.