Առաջարկություններ Հայաստանից դուրս բնակվող հայության նկատմամբ ՀՀ քաղաքականության վերաբերյալ: Դավիթ Հովհաննիսյան

Հայ ժողովրդի պատմական ճակատագիրը հասցրել է մեր ազգը 21-րդ դար, և որը մեզ համար այսօր միակ տրված իրականություն է:
Անշուշտ, անհրաժեշտ է իմանալ և ուսումնասիրել այդ ճանապարհին պատահած իրադարփությունները, մեկնաբանել դրանք այսօրվա տեսակետից, գնահատել պատմական դեպքերի թողած ազդեցությունը մարդկանց մտածելակերպի և վարվելակերպի վրա, սակայն Հայաստան-Սփյուռք համակարգի ձևավորման հետ կապված ծրագրերի և քաղաքականության քննարկման ընթացքում ձևավորված նախապայմանները անհրաժեշտ է գնահատել իրենց ներկա վիճակով և ներկա պայմաններին համապատասխան՝ մի բան, որ մինչև այժմ չի կատարվել կամ կատարվել է ոչ ամբողջական ձևով:

Հայաստանի անկախացումից հետո ստեղծված իրավիճակում լավագույնս կազմակերպվելու և երկրի ու ազգի առջև կանգնած հարցերը լուծելուն պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ստեղծել ազգի ղեկավարման և համազգային հարցերի լուծման կառույցներում հնարավորին չափ լայն զանգվածներ ներգրավելու համակարգ:
Այս հրամայականի իրականացումն իրենից ներկայացնում է համակարգային խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է պարզ բանաձևերի միջոցով տալ ներկայիս վիճակը (ինչ ունենք), խնդրի լուծման նպատակը (ինչ ենք ուզում),որից հետո հնարավոր կլինի որոշել լուծման եղանակը (ինչ պետք է անենք):

Դավիթ Հովհաննիսյան
Առաջարկություններ Հայաստանից դուրս բնակվող հայության նկատմամբ ՀՀ քաղաքականության վերաբերյալ 
Պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումների թեզիսների ժողովածու, Երևան 1999, Հայերեն | էջ 64-70

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.