Ամփոփելով անցնող տարին. Մերձավոր Արևելք 2015. կլոր սեղան-քննարկում

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը 2015թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին կազմակերպում է կլոր սեղան-քննարմում 2015թվականին տեղի ունեցած մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:
Մերձավոր Արևելքը եղել և շարունակում է մնալ աշխարհի ամենառազմականացված ու ամենաթեժ տարածաշրջաններից մեկը: 21-րդ դարի երկրորդ տասնամյակը իր հերթին նշանավորվեց Մերձավոր Արևելքում աննախադեպ զարգացումներով. «Իսլամական պետությունը» դարձավ տարածաշրջանի քարտեզը վերագծող և միջազգային հարաբերությունները վերաձևակերպող նոր գործոն:
ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվող կլոր սեղան-քննարկման ժամանակ փորձ է արվելու պատասխանել հետևյալ հարցերին՝
—Ի՞նչ փոփոխություններ ու բեկումներ եղան 2015 թվականին,
—Ինչ փոփոխություններ կրեց միջազգային և տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ,
—Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում 2016 թվականին,
—Ինչպիսի՞ տեսք կստանա Մերձավոր Արևելքի քարտեզը:

Քննարկման վայրը՝ ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 119 լսարան (ԵՊՀ ՔՄՀԿ)
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Մուտքն ազատ է:
Հարցերի դեպքում կարող եք գրել cccs@ysu.am հասցեին կամ զանգահարել 060-710-594 հեռախոսահամարով:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.