‘Սիրիա’

Նոր պանիսլամիստական միտումներ և վահաբականություն. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Պաղեստինյան շարժման սկզբնական փուլում ստեղծված բազմաթիվ շարժումներից ամենակարևորը ՖԱԹՀ-ն էր, որի հիմնադիրն է Յասեր Արաֆաթը: Իր քաղաքական գործունեության վաղ շրջանում Արաֆաթը ծայրահեղական մոտեցումներ էր դրսևորում՝ որդեգրելով «երեք ոչ» քաղաքականությունը՝ ո՛չ Իսրայելին, ո՛չ ճանաչմանը, ո՛չ բանակցություններին: Միաժամանակ Կահիրեում ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որի առաջնորդ է դառնում դարձյալ Յասեր Արաֆաթը 1969թ.:

Սիրիայում տիրող իրավիճակը ական է ողջ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների համար. Հայկ Քոչարյան

Սիրիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՄՆ նոր նախագահը, որը հատուկ վերաբերմունք ուներ ինչպես Սիրիայի, Ասադի նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքում դերակատարության նկատմամբ, այդքան արագ, կտրուկ ավիահարվածներով փոխեց ողջ տարածաշրջանի պատկերը, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ իր կարծիքով տարածաշրջանի նկարագիրը չփոխվեց, փոխվեցին […]

Իսլամագիտություն. Ալավիականություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ալավիականությունը, հատկապես այսօր, ակտուալ է դարձել: Ալավիականությունը միասնական չէ. այն գոյացել է էթնիկ տարբեր հիմքերի վրա:Ուղղության ծագումը, ըստ վարկածներից մեկի, կապվում է Կիլիկիայի հայաբնակ քաղաքների հետ, և այդ փաստով է բացատրվում հայկական քրիստոնեության ազդեցությունն ալավիականության վրա: Ի տարբերություն սունիականության, այս ուղղությունում աստվածացվում է Ալին, որը պատկանում է յուրատեսակ «սուրբ երրորդությանը»՝ Մուհամմադի և Սալման ալ Ֆարիսիի […]

Դժվար է կանխատեսումներ անել Հալեպի ապագայի վերաբերյալ. Հայկ Քոչարյան

«Աստանայի բանակցություները չեն փոխարինում Ժնևում կայացած հանդիպմանը. սա զուգահեռ գործընթաց է, որտեղ Աստանան միտված է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Ժնևի բանակցություններում քաղաքական գործընթացը առաջ տանելու համար»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում հայտնել է արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի լուծման հնարավոր ելքերի մասին:

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.