20-րդ դարի երկրորդ կես. նոր զարգացումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

20-րդ դարի երկրորդ կեսին և, հատկապես, վերջին քառորդում, իսլամական ֆունդամենտալիստական և ծայրահեղական խմբավորումների թիվը կտրուկ աճեց: Այդ իրողության բազմաթիվ պատճառներից առանձնահատուկ դեր ուներ 1948թ.-ից սկսած արաբա-իսրայելական կոնֆլիկտը, ինչպես նաև գերտերությունների ազդեցությունն այդ գործընթացում:

Մյուս կողմից, դարավերջին միգրացիոն հոսքեր ձևավորվեցին, և հսկայական քանակի մուսուլմաններ սփռվեցին աշխարհով մեկ՝ Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա և այլն: Իր հերթին, ԽՍՀՄ-ի լճացման ու քանդման հետևանքով պակասեց մուսուլմանական աշխարհի վրա գործադրվող ճնշումը, և մուսուլմանական միջավայրում պանիսլամիստական գաղափարների շարժ սկսվեց: 1979թ. ԽՍՀՄ զորքերը Աֆղանստան մտան, և նույն թվականին Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը: Հեղափոխությունից հետո իրանական նոր ինքնության հիմք ընդունվեց շիական իսլամը:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.