Նոր միտումներ սունիական իսլամի զարգացման ընթացքում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ինտերնետը, որը բացարձակ նոր երևույթ էր և կոմունիկացիոն լիովին նոր հնարավորություններ էր ստեղծում, իսլամական աշխարհին ծանր խնդիրներ բերեց: Տեղեկատվության տարածումը վերահսկողությունից դուրս եկավ. ցանկացած մարդ, անկախ կրոնական կրթությունից, կարող էր կարծիք հայտնել սրբազան տեքստերի մասին: Դարավերջին ձևավորված բազմաթիվ իսլամիստական խմբավորումների ղեկավարներն էլ էին այդպիսի մարդիկ, ուստի շատանում էին մեկնաբանությունների տարբերակները:

Այս շրջանում սունիական իսլամի զարգացման երկու հիմնական միտումներն էին իսլամի ադապտացումը նոր պայմաններին և, մյուս կողմից, իսլամի բարեփոխման փորձերը: Ադապտացումը ենթադրում էր դարի նորամուծությունների և իսլամի դրույթների փոխհարաբերության խնդիրը: Համապատասխան մեկնաբանությունների քանակը վկայում է մի այլ գործընթացի՝ ումմայի ցանցայնացման մասին: Չկա այլևս ինստիտուցիոնալ կառույցների կարիք. համացանցում կա Ղուրանը և ցանկացած անհրաժեշտ տեղեկություն: Մի այլ միտում ենթադրում էր այն ամենի քանդումը, ինչը խանգարում է իսլամի հիմնանպատակի իրագործմանը: Ալ-Քաիդայի նման խմբավորումների քաղաքականության մասն էր արտաքին թշնամու կերպար ստեղծելը, ինչը պիտի ծառայեր մուսուլմանների միավորմանը:

***

2008թ.-ից Էրդողանյան Թուրքիայում վերանայվում են հադիսները՝ դրանք կեղծ և հնացած, կիրառությանն անպիտան տեքստերից մաքրելու նպատակով: Այս քաղաքականությունը ուղղված է ադապտացիային, դրա հիմնական նպատակը շարիաթը Թուրքիայում նորից կիրառելի դարձնելն է:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.